
Ազգային Ժողովում այժմ ընթանում են 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներ: Հիմնական զեկուցող ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյան է:
Իր զեկույցում նա նշեց, որ 2013թ. տնտեսական աճ է գրանցվել, որի վրա դրական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը, իսկ բացասական առումով` շինարարությունը:
Ջանջուղազյանը նշեց, թե միջին ամսական աշխատավարձն աճել է վեց տոկոսով, իսկ գործազրկության մակարդակն էլ նվազել է և այժմ կազմում է 12 տոկոս:
Նա անդրադարձավ նաև կատարված ծախսերին, նշելով, որ «Պետական բյուջեի մասին օրենքով» նախատեսված գումարներից ավելի մեծ ծախսեր են եղել: