«Պյոտր Պորոշենկոն օլիգարխիայի ներկայացուցիչ է, ինչն արդեն մտահոգիչ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների տվյալներով` ամենայն հավանականությամբ  Ուկրաինայի նախագահի պաշտոնը կստանձնի  Պյոտր Պորոշենկոն:  Թե ինչքանով նա կկարողանա Ուկրաինան դուրս բերել այս վիճակից, armlur.am ի զրուցակից Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է` դեռ  վաղ է  խոսել. «Դեռ պարզ չէ` Լուգանսկում ու Դոնեցկում  իրադարձությունները ոնց կզարգանան: Բացի այդ` արդյոք Ռուսաստանը կճանաչի ընտրության արդյունքները»:

Մանվել Սարգսյանին  մտահոգում է  այն, որ  Ուկրաինայի  բնակչության մոտ 55,9 տոկոսը ձայնը տվել է  Պորոշենկոյին, ում Մ. Սարգսյանը համարում է օլիգարխիայի ներկայացուցիչ,  բացի այդ`  55,9 տոկոսը  վկայում է այն, որ  որ ոչ բոլորն են կողմ, որ նախագահի պաշտոնը ստանձնի  օլիգարխիայի ներկայացուցիչը: 

ՌԱՀՀԿ տնօրենի կարծիքով դրական է այն, որ վերջապես  Ուկրաինան  նոր ղեկավար ունի, այսինքն` աշխարհի համար պարզ է` ո՞ւմ հետ է ինքը գործ ունենալու, իսկ մինչ այդ «Ուկրաինայի իշխանություններին համարում էին  անօրինական ու  խունտայի ներկայացուցիչներ: Քաղաքական  գործընթացներն արդեն կանոնավոր կընթանան»:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահական ընտրությունների  նախնական տվյալներով` Պորոշենկոն ստացել է ընտրողների 55,9 տոկոսի աջակցությունը, իսկ Ազգային հեռուստատեսության էքզիթ փոլի արդյունքներով՝ 57,3 տոկոսի աջակցությունը:

Սոնա Դավթյան




Լրահոս