Ինչպես արդեն հայտնել էինք, այժմ Ազգային Ժողովում ընթանում են 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումներ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ելույթից հետո պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել զեկուցողին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ցանկացավ հստակ ցուցանիշներ ստանալ, թե կենսաապահովման հիմնական ապրանքների գնաճն ինչքան է կազմել, սակայն Ջանջուղազյանը նշեց, թե այժմ իր ձեռքի տակ այդպիսի կոնկրետ տվյալներ չկան:
Անդրադառնալով ռուսական հինգ հարյուր միլիոնանանոց վարկին` Զոհրաբյանը կոչ արեց կետերով նշեց, թե ինչի վրա է վարկը ծախսվել:
«Տվյալներ կան, որ վարկերը տրվել են տարբեր գործարարների, տարբեր մերձավորների», – նշեց նա:
Անդրադառնալով արդեն այս հարցին, գլխավոր գանձապետը նշեց, որ վարկի մանրամասները ներառված են հաշվետվությունների մեջ և նշված է, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները:
«Օրինա,կ դա ծախսվել է որպես շինարարության համար գումարներ, օրինակ աղետի գոտու դեպքում: Տրամադրվել է կենտրոնական բանկին», – հայտարարեց նա: