Լեհաստանի նախագահը շնորհավորել է Պորոշենկոյին և հրավիրել իր երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին շնորհավորել է Ոկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Էկզիպ-պոլերի տվյալներով, նա հաղթել է առաջին փուլում, զգալիորեն առանջ անցնելով իր մրցակիցներից, տեղեկացնում է BBC-ին:

Հեռախոսազրույցի ժամանակ Կոմորովսկին հույս է հայտնել, որ ընտրություններից հետո իրավիճակն Ուկրաինայում կկայունանա:

Նա հրավիրել է Պորոշենկոյին այցելել Լեհաստան հուլիսի 3-4-ին, երբ երկիրը նշելու է կոմունիստական բլոկի երկրների շրջանում առաջին մասնակիորեն ազատ խորհրդարանական ընտրությունների 25-ամյակը:




Լրահոս