
Կիևի քաղաքապետի ընտրություններում էկզիտ-պոլի տվյալներով հաղթել է Վիտալի Կլիչկոն: Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի առաջին ազգային հեռուստատեսությունը, այդ մասին են վկայում «Սավիկ Շուստեր ստուդիայի» կողմից անցկացված էկզիտպոլի տվյալները:
Ըստ այդ տվյալների, Վիտալի Կլիչկոն հավաքել է ձայների 57,4%-ը: Մնացած թեկնածուները նրանից զգալիորեն հետ են մնացել: