Լարսի ավտոճանապարհին տեղի ունեցած փլվածքի հետևանքով Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են:
Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ առավել խոշոր ավիաընկերությունների ավիատոմսերի վաճառքի կետերից:
Պարզվեց, որ այս պահի դրությամբ Երևան-Կրասնոդար բոլոր էժան տոմսեր` միջինը` 40.000 դրամ, արդեն վաճառվել են, և 45.000 դրամ արժողությամբ տոմս մինչև հունիսի 9-ը չի գտնվի:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավելի քան մեկ ամիս ճանապարհի այդ հատվածը փակ է լինելու:
Տաթև Հարությունյան