
Հունվարի 28-ին “”Հրազդան”” բժշկական կենտրոնում նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո մահացել է հնգամյա Միլենա Մարտիրոսյանը: Ըստ նախնական տեղեկությունների` վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, և երեխան դուրս էր գրվել, սակայն երկու օր անց երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փնտրել չի հաջողվել: Բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակիցները երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ դեպքից հետո որևէ բուժաշխատող աշխատանքից չի ազատվել: “”Ինչի՞ պետք է ազատվի ինչ-որ մեկը, դեռ պարզ չէ, թե ինչ է եղել””,-ասել են նրանք: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: