
Պյոտր Պորոշենկոն, որն արդեն համարվում է Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների հաղթող, հայտարարություն է 2014 թ.-ին երկրում նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին:
«Մենք հիմա ապրում ենք այլ երկրում: Եվ այդ երկրում իշխանությունն այլևս չի կարող անտեսել խորհրդարանը լուծարելու` մարդկանց 85%-ի պահանջը», – հայտարարել է Պորոշենկոն: Խորհրդարանի լուծարման պատճառներից մեկը, ըստ նրա, այն է, որ «պատգամավորների առյուծի բաժինը այժմ ոչ մեկին չեն ներկայացնում»:
Միաժամանակ Պորոշենկոն նշել է, որ խորհրդարանի լուծարումից առաջ Ուկրաինայում պետք է խաղաղություն հաստատվի, տեղեկացնում է news.online.ua-ն: