«ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետարքրքվեց, թե քանի անգամ է ԿԲ-ն ստիպված եղել միջամտել տնտեսության մեջ, որպեսզի հարթի արտարժութային շուկայի իրավիճակը:
«ԿԲ շուկայում արտարժութային շուկայում իրավիճակը հարթելու ուղղությամբ ավելի շատ վաճառում է կատարել, քան գնումներ, և մոտ 50 մլն ավելի դոլարով շուկայում դոլար են գնել, քան վաճառել»,- նշեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով` բոլոր նման գործողություններն ուղղած են եղել դրամի ուժեղացումը չթուլացնելու համար։
«Միջնորդությունները միայն դրամի թուլացման պատճառով են եղել։ Եթե նախորդ տարիներին իրականացնում էինք այլ գործիքակազմ, այս անգամ ստիպված ենք եղել չափից ավելի արտարժույթ գնել, որ դրամը չթուլացվի և օգնեցինք բոլոր արտահանումներին»,- նշեց նա և ընդգծեց, որ, իհարկե, դրանք ավելի շատ սեզոնային արտահանումներ են եղել։
«ՀՀ-ում շատ վառ արտահայտված է և գների սեզոնայնությունը և արտարժույթի սեզոնայնությունը։ Այն սեզոններին, երբ սկսում է խոշոր ծավալի ներմուծում, դրամն ընկնում է»,-նշեց նա։