
Երդմնակալության արարողությունից հետո Պյոտր Պորոշենկոն, ով Ուկրաինայի ԿԸՀ տվյալներով համոզիչ հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ կկատարի իր խոստումը և կվաճառի իր ակտիվները:
Պորոշենկոյի խոշոր ակտիվներից են Roshen կորպորացիան, որը մասնաճյուղեր ունի Ուկրաինայում, Ռուսաստանում, Լիտվայում, Հունգարիայում և Գերմանիայում, հեռուստատեսային «5-րդ ալիքը», Կիևի նավաշինական գործարանը, «Սևաստոպոլի ծովային գործարանը», Կիևի «5-րդ տարր» մարզաակումբի 55%-ը, Միջազգային ներդրումային բանկի 50,08%-ը, «Կրաինա» ապահովագչական ընկերության 49,996%-ը :