
Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններին մեղսակից լինելու մեջ կասկածվող հայազգի Սարգիս Թադեւոսյանը երեկ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Վերոնշյալ զեղծարարությունների մեջ Թադևոսյանից բացի ներգրավված էր մեր մեկ այլ հայրենակից եւս՝ Արսեն Բեջանյանը, ազգությամբ ռուս Իգոր Շեւչուկը եւ մի շարք այլ անձինք։Հանցախումբը, “Գարիկ” անվամբ (փաստաթղթերում այդ անունով է ներկայացված) մի տղամարդու գլխավորությամբ, գրանցել էր գոյություն չունեցող մի քանի կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ:Թադևոսյանը, Շեւչուկը, Բեջանյանը ձերբակալվել էին մայիսին։ Բեջանյանն ու Թադեւոսյանը, ընդունելով իրենց մեղքը, 18–ամսյա ազատազրկման էին դատապարտվել։