
Հունվարի 30-ին` ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խցանվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարների ուժերով Ոսկան Գաբրիելյանին պատկանող Տոյոտա Կորոլա մակնիշի 14 ՍՏ 357 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:Զոհեր և տուժածներ չկան: