
Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ կսկսի լույս տեսնել “Աստված չանի” անվանումով թերթ,- հայտնում է BBC-ն` հղում անելով Известия-ին:Թերթի խմբագրական քաղաքականությունը տնօրինելու է Известия-ի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը, իսկ ֆինանսական հարցերով զբաղվելու է Живи! մեդիախմբի նախկին գլխավոր տնօրենը: Մամոնտովը հայտարարել է, որ թերթը չի պաշտպանելու թեկնածուներից որեւէ մեկի շահերը: Հիշեցնենք, որ 1996-ին նման անվանումով թերթը Բորիս Ելցինին օգնեց նախագահական ընտրություններում հաղթել Գենադի Զյուգանովին: