
Հունվարի 30-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու:Պարզվել է, որ նա 2011թ. հոկտեմբերին Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է գումար:armlur.am -ին ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նա նույն ժամանակահատվածում նույն վայրում կայանված մեկ այլ ԳԱԶել-ից գողացել է բջջային հեռախոս:Կատարվում է հետաքննություն: