
Երկրորդ միջին քաշային կարգում IBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրող Կարլ Ֆրոչը (32-2, 23 КО) հերթական անգամ անդրադարձել է իր ապագա հակառակորդ Ջորջ Գրոուվզին (19-1, 15 КО):
Ինչպես հիշեցնում է isport.ua-ն, Կարլ Ֆրոչի և Ջորջ Գրոուվզի մենամարտը կկայանա մայիսի 31-ին Լոնդոնի Ուեմբլի լենգենդար մարզադաշտում՝ 80 հազար հանդիսատեսների աչքի առջև: Անցած տարվա վերջում կայացած առաջին մարտն ավարտվել է չեմպիոնի վիճահարույց հաղթանակով:
«Ես համոզված չեմ, որ Գրոուվզը երբևէ չեմպիոն կդառնա: Նա 12 ռաունդ չի ձգում: Դա նրան տրված չէ գենետիկ մակարդակով» – կասկած է հայտնում Կարլ Ֆրոչը,-«Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես չեմ պատրաստվում թոշակի գնալ: Ես պաշտում եմ այս սպորտաձևը»:
Ջորջ Գրոուվզ