Պյոտր Պորոշենկոն առաջին հերթին կլուծի Ղրիմի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պյոտր Պորոշենկոն, ով ԿԸՀ տվյալներով  հաղթանակ է կրում Ուկրաինայի նախագահի ընտրություններում, համարում է, որ երկրի նորընտիր ղեկավարի ամենաառաջնային խնդիրներից պետք է դառնա «Ղրիմի հարցի» լուծումը:
«Նախագահի և ուկրաինական ողջ իշխանության առաջնահերթություններից պետք է լինի «Ղրիմի հարցի» լուծումը` Ղրիմի վերադարձը Ուկրաինային, Ղրիմում ապրող ուկրաինացիների պաշտպանությունը, որոնք իրենց ուկրաինացի լինելու պատճառով ներկայումս չափազանց մեծ ճնշման են ենթարկվում»,ճ հայտարարել է պորոշենկոն՝ Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում::

online.ua-ն հիշեցնում է, որ ուկրաինացիների 85 տոկոսը համոզված է, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային: Քաղաքացիների միայն 6 տոկոսն է իրենց ձայնը տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռվազավթման օգտին:




Լրահոս