
Լիբիացի քաղաքագետ Աբդ ալ Ռահման Շալգամը հանրությանն է ներկայացրել իր հեղինակային գիրքը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մասին: “Քադաֆիի շրջապատի մարդիկ” գիրքը պարունակում է բազմազան տեղեկություններ Մուամար Քադաֆիի շրջապատող մարդկանց վերաբերյալ: Գրքում նշված են Քադաֆիի խոսքերը եւ կարծիքն այդ մարդկանց մասին: Գրքում նշված բոլոր մարդկանց միավորում է այն, որ նրանք մինչեւ վերջին օրը Քադաֆիի կողքին են եղել եւ չեն միացել հեղափոխականներին: