
Ռուսաստանում ոսկի արտահանող բրիտանական Highland Gold ընկերությունը, որի համասեփականատերերից է միլիարդատեր Ռոման Աբբրամովիչը, չի կարողացել 2011 թ. նախատեսված չափով ոսկի արդյունահանել,-հաղորդում է բրիտանական The Telegraph -ը` արդյունքում կորպորացիայի բաժնետոմսերն ընկել են 5%-ով: Անցյալ տարի ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ոսկու տարեկան հանույթը հասցնել մինչեւ 200 հազար ունցիայի: Նշենք, որ Highland Gold-ի ակցիաների 32%-ը պատկանում է Աբրամովիչի Millhouse Capital ընկերությանը: