ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից այսօր armlur.am-ը փորձեց ճշտել` հավաստի՞ է այն տեղեկատվությունը, թե այսօր՝ բացի 1994թ. ծնված Աշոտ Գրիգորյանից, ով վիրավորվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից, զոհվել է նաև պաշտպանության բանակի փոխգնդապետ: Սենոր Հասրաթյանն ասաց, որ տեղի ունեցածի մասին իրենք հաղորդագրություն տարածել են, ինքն այլ բան լիազորված չէ ասելու և անջատեց հեռախոսը:
Տեղեկացնենք, որ այսօր Times.am-ի տեղեկությունների համաձայն` հակառակորդի գնդակից զոհվել է նաև պաշտպանության բանակի փոխգնդապետ: