
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի իշխանությունները երեք մարդու են որոնում, ովքեր անհետ կորել են Մեսսա շրջանում տեղի ունեցած զանգվածային փլուզման հետևանքով: Նախնական տվյալներով, փլուզման տարածքը կազմել է մոտ վեց կիլոմետր երկայնքով և երեք կիլոմետր լայնքով:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, դեպքը կատարվել է Սոլլբրան քաղաքի հարևանությամբ, ուր բնակվում են մոտ 700 մարդ: Փլուզումից հետո երեք տղամարդ տուն չեն վերադարձել՝ նրանց գտնվելու վայրն անհայտ է:
Փրկարար ջոկատները Սոլլբրան են ժամանել մայիսի 25-ի երեկոյան, հայտնում է NBC News-ը, սակայն մթնելուն պես որոնումները դադարեցվել են: