ՀՀ առողջապահության նախարար (ԱՆ) Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է ներքին հանձնաժողով, որը կքննի հունվարի 28-ին “Հրազդան” բժշկական կենտրոնում նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո մահացած հնգամյա Միլենա Մարտիրոսյանի դեպքը: Այս մասին armlur.am-ին ասացին ԱՆ լրատվական ծառայությունից: Ըստ տեղեկատվության՝ դեռևս որևէ բուժաշխատող, որն առնչվում է փոքրիկ Միլենայի վիրահատությանը, աշխատանքից չի հեռացվել. Հիշեցնենք, որ վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, և երեխան դուրս էր գրվել, սակայն երկու օր անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է ,Հրազդանե բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:Հեռուստատեսությամբ երեկ ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես էին մահացած երեխայի վրդովված հարազատները կոտրել բուժհիմնարկի ապակիները:Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո մահացած երեխայի մահվան դեպքը կքննի նաեվ ԱՆ հանձնաժողովը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ