Գերմանացի բանտարկյալների հացադուլի պատճառը բարձերն ու վերմակներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի բանտում կալանավորների մի խումբ հացադուլ է հայտարարել` պահանջելով իրենց պահման պայմանների բարելավում, -գրում է lenta.ru-ն:Այս պահին մոտ մեկ շաբաթ շարունակվող հացադուլին մասնակցում է 62 մարդ, սակայն նախապես բանտարկյալների թիվը 75 է եղել:Բանտարկյալները ղեկավարությանը 15 պահանջ են ներկայացրել: Մասնավորապես, նրանք ցանկանում են իրենց մորթե ծածկոցները փոխարինել դակած վերմակներով, իսկ մահճակալների գլխատակերը փոխարինել փափուկ բարձերովԲանտի տնօրենը հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջ գնալ որոշ պահանջներիԸնդհանուր առմամբ Վյուրցբուրգի դատարանում գտնվում է 600 բանտարկյալ` 100 կին եւ 500 տղամարդ:




Լրահոս