
Մոտ ժամանակներս Ռուսաստանը Ադրբեջան կուղարկի TOS – 1A հրթիռային կրականետների հերթական ռմբաքանակը:
Ինչպես տեղեկացնում է Day.Az-ը, խմբաքանակը կազմված է 6 մեքենայից: Ադրբեջանում փորձարկումներից հետո կրականետ համակարգերը կփոխանցվեն պատվիրատուին:
Ընդանուր առմամբ, Ադրբեջանը կգնի TOS – 1A- ի 18 միավոր: Անցած տարի արդեն ստացվել է 6 մեքենայից բաղկացած առաջին խմբաքանակը, որը ներկայացվել էր հունիսին Բաքվում կայացած շքերթում:
Ադրբեջանական կայքը նշում է, որ TOS – 1A-ով օժտված են միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի բանակները: