Կենսաթոշակային համակարգում իրականցվելիք բարեփոխումներն այլեւս թույլ չեն տա, որ կենսաթոշակ ստանան նաեւ հանգուցյալները, -այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Գրիգորյանի համար առաջին գերակա խնդիրը վերաբերում է բազմաստիճան կենսաթոշակային պայմաններին:Ըստ նրա` կենսաթոշակային համակարգը փոխվում է, եւ ամեն ինչ արվելու է ավտոմատացված կերպով, ինչի շնորհիվ այլևս պաշտոնյան իրավասու չի լինի որեւէ խախտում կատարել:”Այս համակարգը այլևս թույլ չի տա, որ հանգուցյալները թոշակ ստանանե,- ասաց Արթուր Գրիգորյանը` ավելացնելով, որ եթե մարդը մահանում է, ապա առցանց դա երևալու է համակարգում և նրան այլևս չեն ընդգրկի մյուս ամսվա թոշակառուների ցուցակի մեջ:
Հայաստանում հանգուցյալներն այլեվս թոշակ չեն ստանա. սոցապնախարար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ