Կարեն Մկրտչյանին հիվանդանոցից դուրս են գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ  իր որդին  վիրահատությունից հետո  իրեն լավ է  զգում, ապաքինվում է: «Տղաս երեք օր մնաց հիվանդանոցում, որից հետո դուրս գրեցին»,- տեղեկացրեց  Կարեն Մկրտչյանի հայրը:

Նրա խոսքով` որդուն  սեղմի  (կորսետ) են հագցրել, որի օգնությամբ նա տեղաշարժվում է: «Սեղմին նրա հագին պետք է  մնա երեք շաբաթ»,- ասաց   Գրիշա Մկրտչյանը, հավելելով, որ տեղյակ չեն` դրանից հետո ի՞նչ է լինելու: «Բժիշկները ոչինչ չեն ասում, ասում են օրը կգա, կասենք»,- ասաց դերասանի հայրը:

Տեղեկացնենք, որ Կարեն Մկրտչյանն ու նրա ուղեկից դերասան  Վարդան Արզումանյանը  բնակվում են  հիվանդանոցին կից հյուրանոցում:

Հիշեցնենք, որ հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի  պատճառով  լուրջ վնասվածքներ էր ստացել: 

Սոնա Դավթյան




Լրահոս