
Ուդմուրտիայի հանրապետության դատարաններից մեկը մեղավոր է ճանաչել մի տղամարդու, ով իր 4-ամյա դստերը դաստիարակելու համար արդուկով այրել է նրա մարմինը,- գրում է newsru.com-ը:Հայրն այդ կերպ երեխային բացատրել է էլեկտրական սարքերի վտանգավորությունը:Դատարանը 27-ամյա հորը մեղադրել է առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեջ եւ դատապարտել 200-ժամյա պարտադիր հասարակական աշխատանքների: