Armenian text to speach

Հայաստանն ինքնուրույն չէ ղարաբաղյան կարգավորման հարցում. Ամերիկացի փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի փորձագետ պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանն ինքնութույն չէ, քանի որ նրա վրա մեծ ազդեցություն ունեն արտերկրի հայ համայնքը և Ռուսաստանը:
Պատասխանելով ադրբեջանական day.az-ի հարցին, փորձագետը հաստատել է, որ դրանք երկուսն էլ շատ կարևոր գործոններ են:
«Հաճախ ասում են, որ Ռուսաստանը չի ձգտում հակամարտության կարգավորմանը, քանի որ այն հանդիսանում է Կովկասում ներկայության պահպանման միջոց: Այսպես թե այնպես, յուրաքանչյուրը պետք է հաշվարկի այն գինը, որն ինքը վճարում է ստատուս-քվոի պահպանության դիմաց», – ասել է Սթարը:

«Հայաստանը շատ մեծ գին է վճարում ներկա իրավիճակի համար: Նայեք այնտեղի զարգացման մակարդակին: Դուք այնտեղ չեք տեսնի այնպիսի տնտեսական կամ քաղաքական հետաքրքրություն, ինչպիսին կա Վրաստանում: Նույնիսկ Եվրասիական միությանն անդամակցությունը Հայաստանի համար ավելի շատ խնդիրներ կստեղծի, քան հնարավորություններ: Տեսեք, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը», – հայտարարել է ամերիկյան փորձագետը:

Նրա խոսքով, Հայաստանը կարող էր Կովկասի վերականգնման լիիրավ մասնակից դառնալ, սակայն դա տեղի չունեցավ:




Լրահոս