
Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի բիզնեսով զբաղվող “Զետաս” նարկոկարտելի անդամին, որը սպանել է 75 մարդու: 35-ամյա Էնիկե Ֆլորես Էլիսոնդոն հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ պատասխանատու էր մրցակող խմբավորման անդամների վերացման համար: Նրա զոհերից 36-ը ուղեւորներն էին ավտոբուսի, որն անցնում էր Քերալվո քաղաք միջով: Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Մեքսիկայի բանակը ձերբակալել էր “Զետաս”-ի հիմնական ղեկավարներից մեկին` Լուիս Խեսուս Սարաբիյա Ռամոնին: