
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Հյուսիսային պողոտայի հետիոտնային հատվածի վերակառուցման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ընթացքը վերջին ժամանակահատվածում դանդաղել է, ինչը հարուցել է քաղաքացիների արդարացի դժգոհությունը:
Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է հրավիրել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներին և խստորեն պահանջել, որպեսզի աշխատանքները տարվեն առավել կանոնակարգված և տարածքը հատվածաբար հանձնվի շահագործման: