Սեյրան Օհանյանի խորհրդականը Ժողովուրդ թերթից պահանջում է իրեն վճարել 2,5 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 11:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի: Նախորդ դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ “Ժողովուրդ”-ը սպասում էր Բենիկ Հարությունյանի դեմ ԱՄՆ-ում կայացված դատական վճռի պատճենին:ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս հարցով իրենց ուղարկված նամակին այդպես էլ չի պատասխանել: Սակայն Հարությունյանի պարտքերի մասին ԱՄՆ-ում կայացված դատավճիռը խմբագրությունն արդեն ստացել է և պատրաստվում է փաստաթուղթը ներկայացնել դատարան: Հիշեցնենք, որ Բ. Հարությունյանը “Ժողովուրդ”-ից պահանջում է 2,5 մլն դրամ:Երեկվա նիստը նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը կողմերին առաջարկել է հաշտություն կնքել: Ի սկզբանե հայցվոր կողմի փաստաբանը նշել է, որ իրենք համաձայն են, սակայն երբ օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը նշել է, որ պետք է հայցվորը պարզաբանի, թե ինչ հիմքով է ցանկանում հաշտություն կնքել, Բ. Հարությունյանի փաստաբանը հրաժարվել է հաշտություն կնքել:Այնուհետև դատավոր Ափինյանը խնդրել է հայցվորին ներկայացնել, թե ինչն է հոդվածում զրպարտել և վիրավորել իր վստահորդին: Հարությունյանի փաստաբանը սկսել է կարդալ այն հոդվածը` 2011 թվականի սեպտեմբերի 9-ի, որի հիման վրա իրենք դատի են տվել “Ժողովուրդ”-ին և ժամերով փնտրում էր, թե որն է իր պաշտպանյալին վիրավորել և զրպարտել: Ըստ Հարությունյանի փաստաբանի` օրաթերթի զրուցակից Նունե Սերոբյանի խոսքերը` ,քցող, խրտնեցնողե վիրավորել են նրան: Մինչդեռ Հարությունյանի խոսքը ևս կա Նունեի մասին, սակայն Նունեն չի վիրավորվել: Այս ամենը ներկայացնելու ժամանակ դատավորն իր մոտ նշել էր, թե որն բառերն է զրպարտել և վիրավորել Հարությունյանին և քմծաիծաղով ավելացրել, որ իսկապես այդ բառերը ,մահացուե զրպարտանք են: Ի դեպ փաստաբանն ասել է, որ Հարությունյանը վիրավորվել է նաև հոկտեմբերի 19-ին “Ժողովուրդ” օրաթերթում տպագրված ,Բենիկից շարունակում են դժգոհելե հոդվածից, երբ արդեն գործը դատարանում էր գտնվում: Փաստաբանը նշում է, որ Նունեի հետ հարցազրույցից առաջ օրաթերթը պետք է ճշտեր այդ տվյալները, իսկ դատավոր Ափինյանը միջամտել է` նշելով, որ հարցացրույցը չեն ճշտում, այլ լրագրողը հարցը տալիս է, իսկ զրուցակիցը պատասխանում է, որն էլ արել է հոդվածագիրը:Դատարանում հայտարարվել է, որ Ն. Սերոբյանը տարիներ առաջ դիմել էր դատախազություն` բողոքելով Բ. Հարությունյանի դեմ, որ իրեն “քցել է”, սակայն այդ դիմումը մերժվել է:Դատավորը “Ժողովուրդ”-ի ներկայացուցչին խնդրել է հաջորդ դատական նիստին ներկայացնել այդ քննության նյութերը: Այդ պատճառով դատական հաջորդ նիստը նշանակել է մարտի 5-ին` ժամը 11.30-ին:




Լրահոս