
Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, ցուցարարները, որոնք պահանջում են բանտերից ազատ արձակել իրենց հարազատներին, պատանդ են վերցրել տեղի ցեմենտի գործարանում որպես փորձագետներ աշխատող Չինաստանի 25 քաղաքացիների,-հաղորդում է եգիպտական Al-Masrawi -ը:Ըստ թերթի տեղեկությունների՝ զինված անձինք բեռնատարներով փակել են Ալ-Արիշ քաղաքից հարավ ընկած արդյունաբերական գոտու, ներառյալ մի քանի գործարանների մուտքը: Ցուցարարները աշխատողներին արգելում են մտնել գործարան և հրաժարվում են ազատ արձակել 25 չինացի մասնագետներին: Նրանց ազատության դիմաց եգիպտացիները պահանջում են ազատ արձակել բանտերում պահվող իրենց հարազատներին: