ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայրենի քաղաքական դաշտը պարբերաբար քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հնարավոր լարված հարաբերությունների թեման, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն այս առումով ցնցող քայլ է արել: ԱԺ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների նորաստեղծ էթիկայի հանձնաժողովում առաջադրել է Լիլիթ Պետրոսյանին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նա Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի քրոջ դուստրն է: Տեղեկացնենք, որ Լիլիթ Պետրոսյանը  Քոչարյանի նախագահության տարիներին աշխատում էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:




Լրահոս