ՀԱՆՑԱԿԻՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ սկանդալային հայտարարություն է արել:
Հարցին, թե Սասուն Միքայելյանը հանցագո՞րծ է, ԱԺ նախագահը պատասխանել է.
«Քաղաքական դաշտում Սասուն Միքայելյանը եղել է մեր գործընկերը, եւ նրա հետ
կապված մեղադրանքը, ինչքան տիրապետում եմ տեղեկատվությանը, կապված է եղել
զենք-զինամթերքի հետ, իսկ դա օրենքով հանցագործություն է»:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը, որն իր անցյալում հիշվել է միայն քրեածին
արարքներով, սկսել է խոսել օրենքից ու նույնիսկ դատողություններ է անում,
թե ինչն է օրենքով հանցագործություն, ինչը` ոչ: Իհարկե, լավ է, որ
խորհրդարանի դերի բարձրացմանը զուգահեռ, ԱԺ նախագահը ինքն իր վրա աշխատում
է, բայց երեկվա հայտարարությունը մի տեսակ տհաճ իրավիճակ է ստեղծել:
Փաստորեն, ԱԺ նախագահը, որն իր ձեռքով երեք տարի առաջ նույն Սասուն
Միքայելյանին տվեց Սերժ Սարգսյանի նվեր զենքը, ուղղակի հանցագործություն է
արել: Լուսանկարն արված է հենց «հանցանքի պահին»: Մնացած
մեկնաբանությունները թողնում ենք մեր ընթերցողին:




Լրահոս