ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` բոլորովին վերջերս ԱԱԽ-ն ուսումնասիրություններ է անցկացրել դեղերի շուկայում եւ ուշագրավ բացահայտումներ արել. մասնավորապես, դեղերի անվան տակ հաճախ վաճառվում է սովորական կավիճ: Ավելին, այդ կապակցությամբ կազմված զեկույցը ներկայացվել է Սերժ Սարգսյանին: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը մասամբ հաստատեց մեր այս տեղեկությունները: Միայն թե, ըստ նրա, դիտարկման արդյունքները դեռ քննարկվում են: «ԱԱԽ տարեկան ծրագրի համաձայն` ԱԱԽ աշխատակազմի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից անցկացվել է ՀՀ առողջապահության նախարարության` դեղամիջոցներով ապահովման համակարգում դեղերի որակի ապահովման գործընթացի արդյունավետության դիտարկում: Դիտարկման արդյունքները ներկայումս  քննարկման փուլում են եւ սահմանված կարգով զեկուցվում են հանրապետության նախագահին»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց նա: Տեսնենք` ով կպատժվի:




Լրահոս