ՀՀԿ-ն կորցրեց ինտելեկտուալ կադր` ի դեմս Տիգրան Սարգսյանի. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ   ՀՀԿ-ն,  ի դեմս Տիգրան Սարգսյանի, կորցրեց ինտելեկտուալ կադր:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ՀՀԿ կուսակցության համագումարի ժամանակ, պարզ դարձավ, որ Տիգրան Սարգսյանն այլևս ՀՀԿ ԳՄ անդամ չէ:

Չնայած Տիգրան Սարգսյանի բոլոր սխալներին՝ այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանը գտնում է. «Նա հավակնոտ մտավ քաղաքական դաշտ, բայց հետո հասկացավ, որ նրան դրա համար չեն կանչել. նա Հայաստան պետք  է  գումար բերի, որ իշխանությունները սնվեն, մենք էլ նրանց պարտքերը փակենք»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ կարճ ժամանակ հետո Տիգրան Սարգսյանը հարմարվեց խաղի կանոներին: Ըստ քաղաքական գործչի` Տիգրան Սարգսյանին ինչքան էլ քննադատենք, նա օլիգարխ չէ:

Արմեն Մարտիրոսյանից  նաև հետաքրքրվեցինք` Տիգրան Սարգսյանը, ով դիվանագիտական աշխատանքով է զբաղվելու, ինչպես կարող է բարձրացնել մեր երկրի վարկանիշը, եթե ներգրավված է օֆշորային սկանդալում:

«Վա՜յ, մեր երկրի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են տարբեր սկանդալներում, մի հատ ավել-պակասը չի խանգարում»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս