ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանում սննկացրել են 5 միլիոն դոլարի ներդրում արած սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանին: Այս գործարքին, ըստ ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Նիկոլայ Բաղդասարյանի, մասնակցել են նաեւ Վլադիսլավ Մանգասարյանն ու Էդիկ Եսայանը` խաբեությամբ յուրացնելով ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի՝ անշարժ գույքի վրա արված ներդրումները: Տեղեկացանք, որ այս պատմության կապակցությամբ բավականին տհաճ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի եւ նրա եղբոր միջեւ: Ս.Սարգսյանը նեղսրտել է, որ իր ինտելիգենտ եղբայրը եւս նախընտրական շրջանում քրեածին պատմության մեջ է հայտնվել: Նա հորդորել է եղբորն ամեն կերպ մաքրվել:




Լրահոս