
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ամբողջ խմբային փուլը:
Նա կարող է որակազրկվել 6 խաղով, քանի որ «Ռեալ»-ի դեմ եզրափակիչ մրցավեճում վազեց խաղադաշտ և հրմշտոց սկսեց Ռաֆայել Վարանի հետ այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 4:1:
Ֆրանսիացի պաշտպանի հարվածից հետո գնդակն ուղղվեց դեպի արգենտինացի մարզիչը, որից հետո էլ Սիմեոնեն հայտնվեց խաղադաշտում:
Երբ ֆուտբոլիստները Սիմեոնեին չթողեցին մոտենալ պաշտպանին, նա դիմեց Վարանին` ասելով. «Կհանդիպենք հանդերձարանի ճանապարհին»: