Համալիրի աճուրդն անօրինական է. տնօրինությունը վերահաստատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, ըստ որի համալիրի հայտարարված աճուրդն անօրինական է եղել: Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն:

Համաձայն «ՀՀ ԴԱՀԿ ծառայության» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների՝ ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական տարածքային, մարզային բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ: Քանի որ Երեւան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետեւաբար, պետք է լինի ԴԱՀԿ Երեւան քաղաքի բաժին, եւ համապատասխանաբար, 6 վարչական շրջանների բաժանմունքներ:

Օրինակ՝ ինչպես ԴԱՀԿ Արարատի մարզային բաժին եւ Մասիսի տարածաշրջանի բաժանմունք: «ՀՀ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժին: Հետեւաբար, նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը՝ կայացման պահից որոշումը առ ոչինչ է: Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է: Վերոնշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ;

Մարզահամերգային համալիրի երբեւիցե վաճառքը կլինի բացառապես սեփականատիրոջ ցանկությամբ եւ այն հատուկ պայմաններով, որոնք ամրագրված են որպես հուշարձան պահպանելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ»:




Լրահոս