ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանն արձագանքել է «Ժողովուրդ»-ի հրապարակմանն այն մասին, որ վերջերս փլվել է Դեմիրճյան փողոցի` ԱԺ մուտքի մոտ գտնվող հատվածը: «Դեմիրճյան փողոցում ԱԺ տնտեսական մասնաշենքի հարեւանությամբ կատարվող շինարարության հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ համապատասխան ստորաբաժանումում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ շինարարություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը, ով նամակով ԱԺ նախագահին պարզաբանումներ ու բացատրություն էր ներկայացրել կատարվող աշխատանքների վերաբերյալ եւ պարտավորվել կարճ ժամանակում կարգավորել խնդիրը»,-«Ժողովուրդ»-ին գրավոր պարզաբանել է Մխեյանը: Իսկ թե կոնկրետ ԱԺ որ ստորաբաժանումն է անցկացրել խորհրդակցությունը, եւ ով է ԱԺ նախագահին պարզաբանումներ տվել, Մխեյանն այդպես էլ չի հայտնել:
ԱԺ-Ն ԶԲԱՂՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ