
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իրատեսական է համարում, որ Հայաստանը կարող է առանց Լեռնային Ղարաբաղի անդամագրվել Մաքսային միությանը: Այս մասին պատգամավորը նշեց armlur.am-ի հետ զրույցում:
«Ես ինքս դեմ եմ Մաքսային միության անդամակցությանը և բազմիցս նշել եմ այդ մասին, տվել այն հիմնավորումները, թե ինչու չի կարելի անդամագրվել Մաքսային միությանը», – նշեց նա:
Քոքոբելյանը նաև նշեց, որ եթե հայտարարություն լինի, որ Հայաստանն առանց Ղարաբաղի պետք է միանա ՄՄ-ին, ապա մենք պետք է հրաժարվենք միության անդամակցությունից: Պատգամավորը հավելեց, թե այդպիսի հայտարարություններ, անկասկած, կլինեն:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում.