
Այսօր երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավելի քան 900 շրջանավարտ հավաքվել էր «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ նշելու Վերջին զանգը:
Միջոցառման կազմակերպիչն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Միջոցառման մասնակիցները armlur.am-ի հետ զրույցում իրենց գոհունակությունը հայտնեցին՝ նշելով, որ նման միջոցառում առաջին անգամ չէ իրականացվում Ալեքսանյանի կողմից:
Մեզ հետ զրույցում Մալաթիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց, որ մշտապես հնչում են խոսքեր, թե իբր միջոցառումը PR-ի նպատակ ունի, սակայն Ալեքսանյանի խոսքերով՝ դա իրենց համար ավանդույթ է և բարի կամքի դրսևորում:
Շրջանավարտները մեզ հայտնեցին, որ գոհ են միջոցառումից: Եվ չնայած հավաքվել են տարբեր դպրոցներից, դա չի խանգարում նրանց լիարժեք ուրախանալ: