ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է միգրացիոն օրենսդրությունը խախտողներին դատարանով արտաքսել երկրից եւ 5-10 տարով փակել նրանց մուտքը Ռուսաստան: Ավելի վաղ վարչապետն իր նախընտրական հոդվածներից մեկում առաջարկել էր քրեական պատասխանատվության ենթարկել միգրացիոն օրենսդրությունը խախտողներին: Ինչպես հաղորդում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն, այժմ Պուտինն ավելացրել է, որ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել նաեւ նրանք, ովքեր անօրինական ներգաղթյալներին աշխատանք եւ բնակարան են տալիս:
ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ