
Քիչ առաջ Մասիս քաղաքի քաղաքապետարանի դիմաց անսպասելի ավտովթար տեղի ունեցավ:
armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնեց, որ «Օփել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ սրընթաց մտավ քաղաքապետարանի դիմաց գտնվող այգին և բախվեց հաստաբուն մի ծառի:
Բարեբախտաբար, մեքենայի վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել: Սակայն հաստաբուն ծառը պարզապես արմատախիլ է եղել:
Րոպեներ անց դեպքի վայրում էին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները` պարզելու կատարվածի հանգամանքները: