Ազգային ժողովում կշարունակվեն բյուջեի կատարողականի քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ:

Այսօր քննարկումները շարունակվելու են արդեն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: 

Այս քննարկումներին հրավիրված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետներ և իշխանության պետական և դատական  մարմինների ներկայացուցիչներ:




Լրահոս