Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը վաճառքի է հանել 3 ֆուտբոլիստի՝ Սեսկ Ֆաբրեգասին, Դանի Ալվեսին և Ալեքսիս Սանչեսին: Նրանց բոլորի տրանսֆերներն էլ կարող են վաճառվել կամ փոխանակվել այլ ֆուտբոլիստների հետ:
Ակումբը մտադիր է 80 միլիոն եվրո ստանալ սեփական ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից, որպեսզի միջոցներ ունենա կազմը ուժեղացնելու համար:
Նշենք, որ Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, Ֆաբրեգաս-ով` «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Ալեքսիսի տրանսֆերով էլ՝ «Յուվենտուս»-ը: