
«Այս համակարգը փտած է, տառապում է քաղցկեղով եւ պետք է վերանա»:
Հայ կոմունիստներն ամեն ընտրությունից առաջ պարտաճանաչ կերպով արտահայտում են իրենց անկեղծ ու ճշմարիտ վերաբերմունքն իշխանության հանդեպ: Իսկ իշխանությունն էլ, թեեւ փտած, քաղցկեղով տառապելիս, բայց միեւնույն է, չի հեռանում: Իր հերթին ուշանում է նաեւ կոմունիստների վերաբերմունքը: Այսինքն` փաստն արձանագրելուց բացի, կոմունիստներն իշխանությանը հեռացնելու ուղղությամբ այդպես էլ ոչինչ չեն անում: Այս ընտրություններից առաջ նույնպես, ինչպես երեւում է, քաղցկեղով տառապող իշխանության մասին կոմունիստների գնահատականը չուշացավ: Մնում է, որ նրանք մասնակից դառնան վիրահատությանը: