Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրունզե Վաղինակի Դովլաթյանը ծնվել է 1927 մայիսի 27, Գավառ – 1997 օգոստոսի 30, Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառական թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանը ընդունվեց Մ.Գորկու անվան դպրոց։

1941-1952թթ. հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ.Սունդուկյանի թատրոնում որպես դերասան ։ 1947թ. ավարտել է Գ.Սունդուկյանի թատրոնի ստուդիան։ 1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս.Գերասիմովի արվեստանոցը)։ 1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ), Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։

1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986-ից «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Թաղված է Երևանի Թոխմոխի գերեզմանոցում։ Դովլաթյանը 1994–1997թթ. նաև Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահն էր։

Նկարահանվել է «Ինչու է աղմկում գետը», «Անահիտ», «Դավիթ Բեկ», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ» և այլ ֆիլմերում:

2.jpg_1389616913

17

173220

384007

Image_3561

ph13881433618

ph138814347911




Լրահոս