ԱԺ-ն դրամաշնորհ տալու համար իրեն հատկացված գումարները ծախսել է 99.7 տոկոսով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է՝ ՀՀ բյուջեի կատարողական մասով նախատեսված մի շարք ծրագրեր գերազանց են կատարվել: Իհարկե վաղ է ուրախանալը. խոսքը վերաբերում է ոչ թե տնտեսական կամ սոցիալական ոլորտներին, այլ յուրային հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ բաշխելու գործընթացին: Այսպես. նախագահի աշխատակազմը դրամաշնորհների համար նախատեսված գումարներից ծախսել է 85.8 տոկոսը. տարեկան պլանով նախագահականին պետք է հատկացվեր 329.5 մլն դրամ, բայց հատկացվել է 282.9 մլն: ԱԺ-ն դրամաշնորհ տալու համար իրեն հատկացված գումարները ծախսել է 99.7 տոկոսով. 411.6 մլն դրամից ծախսվել է 410.4 մլն-ը: Իսկ կառավարությունը դրամաշնորհի գումարների 96 տոկոսն է ծախսել. 306 մլն դրամից ծախսել է 293.8 մլն-ը: Հատկանշական է, որ նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունը այդ գումարները ծախսել է 100 տոկոսով: Հիշեցնենք, որ նախորդ տարի նախագահի աշխատակազմի դրամաշնորհները շահած գրեթե բոլոր հկ-ների հիմնադիրները նույն անձինք էին:»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      

 




Լրահոս