«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Աժ-ում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հետաքրքիր փաստ անարգվեց. 2013 թվականը ռեկորդային է եղել Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով: Նախորդ տարի պետական պարտքի սպասարկմանը (մայր գումար և տոկոսների մարում) պետբյուջեից հատկացվել է 861 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2012-ին արտաքին պարտքի սպասարկման գումարը եղել է 239 միլիոն դոլար, իսկ ընթացիկ տարում 298 միլիոն դոլար է:
Արտաքին պարտքի սպասարկման ռեկորդը, սակայն, սպասվում է 2020 թվականին, այդ տարի ՀՀ-ն պետք է իր պարտատերերին վճարի 1 միլիարդ 57 միլիոն դոլար: Իսկ 2013-ի արդյունքներով ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3 միլիարդ, 899 միլիոն դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։