«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի անունը բազմիցս կապվել է աղմկահարույց իրադարձությունների հետ: Մամուլում քիչ չեն տեղեկությունները` նրա տասնյակից ավելի հանքեր ունենալու մասին: Սակայն պատգամավորի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում ոչ մի տեսակի շարժական կամ անշարժ գույք նշված չէ: Ըստ հայտարարագրի` նրա դրամական միջոցները կազմում են 12 մլն 900 հազար դրամ եւ 72 հազար դոլար: Եվ հանքատեր պատգամավորի միակ եկամուտն աշխատավարձն է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: